10 Հունվարի, 2017

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանին պատկանող 3 ձեռնարակությունների՝ «Գրեյթ Վելլի ՀՁ»-ի , «Գրեյթ Վելլի Քամփընի»-ի , «Աշտարակյան գինիներ»-ի  գույքը հանվել է աճուրդի։

Ani Product

Անցյալ տարի՝ դեկտեմբերի 27 –ին  ՝«Գրեյթ Վելլի» ՀՁ-ի աճուրդ է տեղի ունեցել, այն կայացել է մասամբ՝ վաճառվել է մեկ լոտ։

Ani Product

Այս մասին տեղեկացրեց «Գրեյթ Վելլի» ՀՁ-ի սնանկացման գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Սնանկացման գործընթացը ավարտված չէ,ինչ վերաբերում է  գույքի վաճառքին, ապա բաց  աճուրդ է նախատեսված»,-ընդգծեց նա։

Արսեն Չիտչյանը հորդորեց մանրամասների մասին տեղեկանալ պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից։ Նա  նաև չմանրամասնեց, թե ընկերությունը կոնկրետ որքա՞ն պարտք ունի։ Նշված  կայքից տեղեկանում ենք,որ 20.01.2017թ. ժամը 13:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում տեղի կունենա «Գրեյթ վելլի ՀՁ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ, որում  9 լոտ վաճառք է լինելու։

Աճուրդին լինելու է  ավտոմեքենաներ ՝ՎԱԶ, ԳԱԶ,  ՄԱԶ, BMW  մակնիշի,  ինչպես նաև գրասենյակային գույք, մաքրման ֆիլտր, կոնյակի սպիրտ։ (մեկնարկային գները նշված են կայքում):

Հիշեցնենք,որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Գրեյթ Վելլիի» կուտակած աշխատավարձերի պարտքն ավելի քան 80 մլն դրամ է: Ընկերությունն ավելի քան 2 մլն դոլար էլ պարտք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, մոտ 286 հազար դոլար՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, ևս 756.5 եվրո՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն նաև ավելի քան 155 մլն դրամ է պարտք Պետական եկամուտների կոմիտեին, 53 մլն 302 հազար դրամ՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ։ Ընդ որում՝ պարտքեր ցուցակը այսքանով չի սահմանափակվում։ Ընկերությունների մի շարք աշխատակիցների ևս պարտք է, թե կոնկրետ  որքան՝ չի հրապարակվում։

Tert.am

Լրահոս