Փաշինյանը հրահանգել է Ծառուկյանի որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։

Հավաքն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրել, պատգամավորները Ծառուկյանին զեկուցել են բոլոր այն ուժերի եւ անհատների մասին, որոնք ԲՀԿ առաջնորդի համախմբման կոչին արձագանքելով՝ կհամախմբվեն իրենց շուրջ։ Շա՞տ է նրանց թիվը․ «բավականին»՝ ասաց մեր աղբյուրը։

Առաջիկայում կքննարկեն, թե ինչ ֆորմատով են սկսում հանդիպումներն ու քննարկումները, հետո կորոշեն միասնական օրակարգը։ ԲՀԿ-ի պահանջն իշխանափոխությունն է, քննարկվում են ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղիները։

Ծառուկյանի առաջին ելույթից հետո իշխանությունը համատարած հակահարձակման անցավ, հիշեցին նրա անցյալը, մականունը։ ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին Ծառուկյանը, անդրադառնալով այդ պահվածքին, ասել է, որ դա իրենց օգնում է, պատռվում է իշխանությունների դիմակը։ Նկատել է, որ այդ մեթոդի սխալ լինելն իշխանությունն էլ է հասկացել․ առաջին օրերին շանտաժ ու սպառնալիք էին հնչեցնում, հիմա գզրոցի նյութերն են հանում։ Ասել է նաեւ, որ չի վախենում հարկային տեռորից ու ձերբակալությունից։ Բայց, մեր տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է ոչ թե Ծառուկյանի, այլ նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: