Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ապրող օտարերկրացու նամակը՝ գրված իր խորհրդականին

 Այսօր մի օտարերկրացի, ով բնակվում է Հայաստանում, կարճ նամակ է գրել իմ խորհրդականին: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում ապրող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին, եւ ես ուզում եմ ներկայացնել բովանդակությունը: Նա ասում է, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարեւելուց, հրաժարվել իրար տեսնելիս իրար գրկելուց ու համբուրելուց»,-ասաց Փաշինյանը: