Փաստաբանը վստահում է իր պրակտիկային՝ Ռոբերտ Քոչարյանի գործը կկարճվի

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանի աշխատանքային փորձը ցույց է տվել, երբ միանգամից, առանց քննության մեղադրանք է առաջադրվում՝ գործը կարճվում է:

Ani Product

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, գիտեք, որ հրավիրված էր, որպես վկա, բայց ասացին, որ որոշել են մեղադրանք առաջադրել ու հարցաքննել որպես մեղադրյալ: Իմ պրակտիկայում նման դեպք եղել է, ինձ էլ են մեղադրանք առաջադրել հենց միանգամից, հետո կարճել են հանցակազմի բացակայության պատճառով: Ես համոզված եմ, որ այս գործը կունենա նույն վախճանը»,-ասաց փաստաբանը:

Ani Product

Արամ Օրբելյանն էլ իր հերթին նկատեց, որ Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու են, քանի որ այն ապօրինի է:

Նրա խոսքով, ներկայացված ապացույցների մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով որևէ բան չկար: