29 C
Yerevan
Չորեքշաբթի, Հուլիս 15, 2020

«Փաստ». Ինչո՞ւ «թիթեռի կյանք» ունեցավ Փաշինյանի ձայնով հայտարարությունը

9
goodwinbe

Փաստացի, որոշվել էր ԱԺ նիստում վեցանգամյա փորձերից ավելի լավ ստացվածով զգաստացնել մարդկանց: Սակայն այդ նորամուծությունը, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեցավ: Կիրակի շրջիկ մեքենաներից նորից հնչում էր «հին, բարի» ձայնը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Փաշինյանի ձայնով հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել հանրության շրջանում: Ավելին, որոշ դեպքերում քաղաքացիներ են մոտեցել այդ մեքենաներին և խնդրել «էդ ձայնն անջատել», որովհետև ազդում է մարդկանց նյարդերի վրա:

Մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին զեկուցվել է վարչապետին՝ հուշելով, որ այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում և կարող է էապես ազդել Փաշինյանի՝ առանց այդ էլ փլուզվող վարկանիշի վրա: Ըստ այդմ էլ որոշվել է դադարեցնել նորամուծությունը:

Հիշեցնենք, որ վարչապետը ԱԺ-ում հիշյալ կոչը հնչեցրել էր 6 անգամ՝ հավելելով.

«Սիրելի հայրենակիցներ, այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ այսպես՝ 1+1+1+1… և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, առանց տուրք տալու ստահոդ լուրերին: Եվ մենք միասին կհաղթենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: