«Փաստ». «Խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի». կառավարության «անցանկալիներն» «ինքնակամ» դիմում եմ գրում

Փաստ» թերթը գրում է.

«Կառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել:

Մասնավորաբար, այսպես կոչված, սուպերնախարարները լայն լիազորություններ են ստացել՝ աշխատել առանց որեւէ կաշկանդվածության՝ անցանկալիներից ազատվելու առումով: Վերջին մի քանի օրերին նախարարությունների՝ թերթին դիմած որոշ աշխատակիցներ փաստում են, որ «շեֆերի» կողմից ստեղծվում են այնպիսի արհեստական իրավիճակներ, որ վերոնշյալ «անցանկալիները» ստիպված լինեն ինքնակամ դիմում գրել:

Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ նախարարներից մեկն անգամ պարզապես բացեիբաց ասել է. «Իզուր տեղն ինձ վատամարդ մի դարձրեք, խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, զտման գործընթացը չի շրջանցում նաեւ այլ, ոչ «սուպեր» նախարարությունների աշխատակիցներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում