«Փաստ». Կարապետյանը հանդիպումներ է նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող»-ների հետ

1

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու:

ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։

Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը և որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով և արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:

Չի բացառվում, որ Կարապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ լինեն նաև հանրության համար անակնկալ և անսպասելի դեմքեր»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում