3 Դեկտեմբերի, 2019
 «Փաստ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետեւողների համար հայտնություն չէ։

Ani Product

Նշենք, որ նա ՀԱԿ վարչության անդամ է եւ Կոնգրեսի աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը, որը նաեւ ընդգրկված է եղել 2013 թվականի՝ Երեւանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակում (8-րդ համար)։

Ani Product

Ժամանակին Պողոսյանն ակտիվ պայքարում էր կուտակային կենսաթոշակի դեմ՝ դա համարելով անընդունելի ու անթույլատրելի (գործող իշխանությունները փաստացի վավերացրեցին կուտակայինը), քանիցս անդրադարձել է ՀՀ-ից կապիտալի արտահոսքի աղետալի միտումների մասին (ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ-ից կապիտալի արտահոսքի չափերը եղել են աննախադեպ՝ հասնելով 295 մլն դոլարի)

Իր հարցազրույցներից մեկում Պողոսյանը բավականին ոգեւորված խոսել է «կարմիր գծերը» հանելու անհրաժեշտության եւ դրանց կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հետաքրքիր է, թե նոր պաշտոնում ինչպես է նա կյանքի կոչելու իր մոտեցումները:

Դա , իհարկե, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստը մնում է փաստ, որ Պողոսյանը հերթական լեւոնտերպետրոսյանականն է, որը պաշտոն է ստանում Փաշինյանի թիմիում, այսինքն, ի դեմս Կենտրոնի նոր թաղապետի, մենք ականատես ենք լինում ՀԱԿ-ի դիրքերի հերթական ամրապնդմանը նոր իշխանության մեջ։

Ի դեպ, Պողոսյանի նշանակումը բավականին հետաքրքիր է դիտարկել նաեւ այն պրիզմայով, որ վերջին օրերին անընդհատ շրջանառվում էր Միլանում Փաշինյանի բացահայտ ակնարկը, որ 1996-ի ընտրությունների կեղծումը ՀՀ ընտրակեղծարարության «չարիքի» սկիզբն էր։

Այնպես որ, չի բացառվում, որ քաղաքապետի միջոցով վարչապետն այս նշանակմամբ պարզապես լեւոնականների «խաթրն է առնում»։

Կիսվեք նյութով՝

Լրահոս