22 C
Yerevan
Շաբաթ, Մայիս 30, 2020

«Փաստ». Հերմինե Նաղդալյանը` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն

9

«Փաստ» թերթը գրում է.

Նոր խորհրդարանի ձևավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում: Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում-գտնում են նրան համապատասխան աշխատանք:

Թեև մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը Աժ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: