4 C
Yerevan
Ուրբաթ, Ապրիլ 10, 2020

«Փաստ». Հրազդանում Սանամյանը գրոհի է անցել

5

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Հրազդանում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Բոլորը գիտեն, որ նրա ձգտումը պատգամավոր դառնալը չէ, այլ՝ Սերժ Սարգսյանին իր բերած ձայներով զարմացնելը: Այս տարածքում Սերժ Սարգսյանի աչքին երևացողների պակաս չի զգացվում: Զորօրինակ՝ Վարդան Այվազյանը: Բայց սա մի ուրիշ երգի «մեղեդի» է: Կարևորը՝ Սանամյանը ապացուցի, թե ինչ հզոր է ինքն այս տարածքում: «Փաստի» տեղեկություններով՝ այս օրերին Սանամյանը իսկական տեռորի է ենթարկում բնակչությանը:

Օգտագործում է վարչական բոլոր լծակները, բոլոր ռեսուրսները: Մարդկանց ուղարկում է տնետուն՝ «վերբովկայի»: Գործարարներին հիշեցնում է իր պաշտոնի զորությունը: Նրան այս «ծանր ու պատվավոր» գործում ոչ միայն աջակցում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, այլ Մատրոսովի նման ինքնազոհ ծառայում է Սանամյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում