«Փաստ». Նախկինները փորձում են շփվել նախկին շեֆի հետ, իսկ նա առանձնակի ջերմություն ցույց չի տալիս

1

 «Փաստ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը թեպետ հրապարակային ելույթներ չի ունենում, բայց ակտիվորեն սկսել է մասնակցել այլ, այսպես ասած, անձնական միջոցառումների՝ հարսանիքներ, ծնունդներ, քեֆեր:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա ներկայությունն այդ միջոցառումներին աժիոտաժ է առաջացնում. նույն աղբյուրը փոխանցեց, որ նախկին բազմաթիվ ՀՀԿ-ականներ, անգամ նրանք, որոնք ներկայումս էլ պետական պաշտոն են զբաղեցնում, հնարավորություններ են փնտրում «մոտենալ ու շփվել Ազատիչի հետ»՝ բարեւել ու մի քանի խոսք փոխանակել:

Հարցնում ենք՝ իսկ Սերժ Սարգսյանը դա ինչպե՞ս է ընդունում: «Նորմալ է վերաբերվում,-ասում է մեր զրուցակիցը,- շփվում է նախկին ենթակաների հետ՝ առանձնակի ջերմություն ցույց չտալով»:

Այսինքն՝ այդ միջոցառումները Սերժ Սարգսյանի հետ ոչ օֆիցիալ, գաղտնի շփվելու հնարավորությո՞ւն են տալիս, եւ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումները հաշվի առնելով՝ նախկինները փորձում են վերադարձի ճանապարհներ հարթե՞լ եւ շփվե՞լ նախկին շեֆի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում