12 Դեկտեմբերի, 2019

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները վերից վար գնալով ավելի ու ավելի ջղաձիգ պահվածք են դրսևորում:

Ani Product
Ani Product

Կան տեղեկություններ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները ձեռքի տակ ունեն հերթական մտահոգիչ տվյալները իրենց վարկանիշի անկման մասին:

Մասնավորաբար, ըստ տարբեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի:

Ի դեպ, որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ դա առանց հարցումների էլ նկատելի է. դրա մասին են վկայում շարունակական ձախողումները ՏԻՄ ընտրություններում, հերթական հեռուստամարաթոնի աննախադեպ ցածր ցուցանիշները, նույնիսկ սոցցանցերում առկա տրամադրությունները, որոնք մեկ տարում էապես փոխվել են ոչ հօգուտ իշխանության:

«Փաստի» տեղեկություններով, իշխանության վերնախավի կողմից հանձնարարվել է գտնել այնպիսի սոցիոլոգիական կազմակերպություն, որը ձեռնտու ցուցանիշներ կներկայացնի հանրությանը, ասուլիսներ կհրավիրի՝ ցույց տալու, որ իրականում Փաշինյանի վարկանիշը դեռ բարձր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս