«Փաստ». Նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

2

«Փաստ» թերթը գրում է.
goodwinbe

«Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է այն հանգամանքը, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով:

Մեր տեղեկություններով, նշյալ շրջանակները հույս ունեին, որ առկա ճգնաժամային վիճակում հնարավոր կլինի վերջապես հասնել ՀԱԵ թուլացմանն ու ժողովրդից հեռացնելուն:

Հատկանշականն այն է, որ, մեղմ ասած, ոչ անհայտ ծագման ֆինանսական սնուցում ունեցող նմանատիպ «խմբավորումները», փոխանակ միանալու միասնականության և համընդհանուր համախմբման կոչերին, առաջին իսկ հարմար առիթն օգտագործում են եկեղեցու հիմքերը խարխլելու և հոգևորականների վրա հարձակվելու համար:

Փաստացի նույն շրջանակներն էին, որոնք իշխանափոխությունից հետո տոտալ հարձակումներ էին կազմակերպում եկեղեցու դեմ, նրանք էին, որ տարածեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ-ից փախչելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը:

Հետևելով այդ «խմբակների» ներկայացուցիչների գրառումներին ու հանրային գործունեությանը՝ դժվար չէ արձանագրել, որ նրանք աչքի են ընկնում եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված բացահայտ ծաղրական ու հեգնական գրառումներով:

Ըստ մեր տեղեկությունների, այս շրջանակները, որոնց ընդունված է ընդհանրական անվանել, այսպես կոչված, «սորոսականներ», եկեղեցու դեմ գրոհելու և ազգային բոլոր արժեքների ոտնահարման գործընթացն իրականացնելու համար հստակ դերաբաշխում ունեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: