17 Հունվարի, 2020
«Փաստ» թերթը գրում է․

«Նախորդ իշխանությունների օրոք եւս քանիցս բարձրաձայնվել է ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին: Թեման դարձյալ արդիական է դարձել հատկապես վերջին ամիսներին:

Ani Product

Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում:

Ani Product

Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացները եւ ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին:

Չի բացառվում, որ մինչեւ այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։

Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաեւ իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս