18 Սեպտեմբերի, 2018
 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 12 357 023 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը պաշտոնատար անձի կողմից ներկայացվել է 2018թ. մարտին, երբ նա դեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն էր:

2017թ. Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները կազմել են 6000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ 19 մլն ՀՀ դրամ: 2017թ. վերջում 19 միլիոնը ևս 3–ով է ավելացել, և Ե. Խունդկարյանի եկամուտը կազմել է 22 մլն ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի եկամուտներն անցած տարի գոյացել են աշխատավարձից, այլ եկամուտներ ևս ստացել է: Երեք տարբեր աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 11 687 930, 109 102, 46 956 ՀՀ դրամ: Այլ եկամուտներից ստացված գումարը կազմել է 513 035 ՀՀ դրամ և շուրջ 297 եվրո: Երվանդ Խունդկարյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հավելենք, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 13–ին՝ ԱԺ պատգամավորների ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս