mnews

17 Մարտի, 2017

«Փաստ» թերթը գրում է.

Ani Product

«Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ Գեղարքունիքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը մտել է մեկ այլ ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի «տարածք», ու վերջինիս դա դուր չի եղել, անգամ խոստացել է հաջորդ անգամ խիստ վարվել Բոթոյանի հետ:

Ani Product

«Չէ, չէ, մտելան ո՞րն ա, թիմի աշխատանք ա, ես պրոբլեմ չունեմ, ես էլ մտել եմ Վարդենիս, ի՞նչ պրոբլեմ կա: Իմ ու իրա տարածք գոյություն չունի: Ես տենց բաներ չունեմ, ես բարի մարդ եմ, տենց բաների հավես չունեմ: Ով ինչ անում, իրան ա անում: Ես գիտեմ՝ ինձ ինչքան ձայն տվող քյավառցի ունեմ: Քյավառցիք չեն ճանաչում՝ Կարենն ով ա, ի՞նչ են գիդում, ես երկար տարիներ աշխատանք եմ կատարել, պիտի գա, ինքն իրան ներկայացնա՞: Կարա ձեն հավաքա, հալալ ըլնի, ինչ ասեմ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Արզաքանցյանը՝ շարունակելով. «Ինքն ցույց կտա՝ ինքն ինչ կանա անի, ես ցույց կտամ, ես ինչ կարամ անեմ, վերջում կերևա էլի՝ ով ինչ արեց»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս