mnews

11 Մարտի, 2017

«Փաստ» թերթը գրում է.

Ani Product

«Էջմիածնում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանն այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:

Ani Product

Այսօր «Օջախում» կայանալու է ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքը, որին հրավիրված է ողջ ՀՀԿ վերնախավը: Այլ հարց է՝ թեժ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ–ականները ժամանակ կգտնե՞ն Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքին մասնակցելու համար:

Առավել հետաքրքիր է, թե նույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով իրար դեմ աշխատող Հանրապետականի բոլո՞ր թեկնածուներին է հրավիրել Սարոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս