Փողին փող չեն ասում.ծծում են Պողոսի վճարած ամեն մի լուման  

2
Ազգային ժողովի պատգամավորները, որոնք դեկտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ պարգևատրվել էին 100%-ով, հունվարին ևս պարգևավճարներ են ստացել: Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ին ստորագրած կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներին և աշխատողներին պարգևատրել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:

Նույն օրը Արարատ Միրզոյանի ստորագրած մեկ այլ կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել են միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով:

Անխոս, այս պարգևատրումներն արդարացված կլինեին, եթե խորհրդարանականները արդյունավետ աշխատած լինեին, բայց երբ համադրում ես նրանց կատարած աշխատանքն ու ստացած փողերի չափը, հասկանում ես , որ իշխանությունը բոլորիս պողոսի տեղ է դրել:

Պարզվում է պատգամավորները պարգևատրվել են նրա համար, որ օրենսդիրի իրենց ներուժն օգտագործել են այնպիսի օրենքներ գրելու վրա, որոնցից մեկը որևէ ՍԴ դատավոր անգամ խզբզանքի տեղ չդրեց, իսկ մյուսն էլ Սահմանադրությանն հետ կապված խնդիր ունի ու չի ստորագրվել երկրի նախագահի կողմից:

Ահա այսպիսի պրոֆեսիոնալիզմով են աշխատում մեր օրենսդիրներն Ազգային ժողողվում ու սրանից տասը անգամ պակաս, գրեթե տգետաբար, իրենց սիրելի վայրում ֆեյսբուքում ու այս խեղկատակության քամում են հարկատուներիս մինչև վերջ ծծելով բյուջեին վճարած մեր հարկերը ու կծծեն, քանի դեռ դա նրանց թույլ է տալու անգրագետ պողոսը….