5 Սեպտեմբերի, 2017
Աջարիայում փրկարարները 12-ամյա տղայի մարմին են գտել, որին որոնում էին երեք օր շարունակ: Այդ մասին հայտնել է «Sputnik-Վրաստան»-ը՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Ինչպես հայտնի է՝ դեռահասը Քոբուլեթիում է գտնվել մոր հետ: Ականատեսների խոսքերով՝ նրան տարել է ալիքը:

Ani Product
Ani Product

Արտակարգ իրավիճակների կառավարման հարցերով գործակալության աշխատակիցները միայն սեպտեմբերի 1-ից Ուռեկի հանգստավայրում և Փոթի նավահանգստային քաղաքում 12 մարդու են փրկել: ՆԳՆ-ի տվյալներով՝ փրկվածների թվում եղել են օտար պետությունների յոթ քաղաքացիներ: Ամենատարեցը եղել է 73-ամյա տղամարդ, իսկ ամենափոքրը՝ 5 տարեկան տղա:


Լրահոս