Ֆլեշի Բարսեղի փեսան՝ պատգամավո՞ր

6

hraparak..am – տեղեկություններով Ֆլեշի Բարսեղի փեսան՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը Կոտայքի մարզում կառաջադրվի ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով: Ի դեպ, նշենք, որ երբ վարչապետ Կարեն Կարապետյանի Կոտայքի մարզում էր, այդ օրը համայնքների ղեկավարների հետ հանդիպման մասնակցում էր նաեւ Սամվել Սանամյանը: Մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նախ մարզպետարան խորհրդակություն է հրավիրել գյուղապետերին, ապա դպրոցների տնօրեններին եւ հրահանգել է աշխատել Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի օգտին:

Նշենք, որ Սամվել Սանամյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին իր շքախմբով Հրազդանում էր եւ սատարում էր Արամ Դանիելյանին: Հիմա եկել է ժամանակը, որ քաղաքապետը Հրազդան քաղաքում ձայներ ապահովվի՝ ի օգուտ Սամվել Սանամյանին, ում Հրազդանում գրեթե չեն ճանաչում: Այստեղ են ասել՝ ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը՝ երես:

Հավելենք, որ մամուլում գրվեց, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Արամ Դանիելյանին օգնել են Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղն ու նրա փեսան, որի դիմաց Դանիելյանը, որպես փոխհատուցում, Ֆլեշ Բարսեղին հողատարածքներ կամ քաղաքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույք է տվել: Նախորդ ընտրություններից հետո, օրինակ, Ծաղկաձոր մտնող ճանապարհի ձախ հատվածում «Արարատ» անունով ռեստորան բացվեց: Եվ ահա անցած տարի այդ ռեստորանը արդեն դարձավ «Արարատ Ռեզորտ» հյուրանոց:

hraparak.am