22 Հունիսի, 2021

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում  Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ,  21-ամյա  Գևորգ Ալեքսանյանը իր վարած   ВАЗ 2105  մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող  Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա  Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն:  Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ինչ-որ հետիոտն, ով փողոցը անցնելիս է  եղել ու   ВАЗ 2115–ի վարորդը նրան վրաերթի չենթարկելու համար դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes -ին:

kotayk

Լրահոս