mnews

11 Նոյեմբերի, 2020
Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։
Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց.  «Ես չեմ կարող տեղեկություն տալ՝ առավել ևս հեռախոսով»։

Հստակեցնող հարցին՝ Աբազյանը շարունակո՞ւմ է դեռ բժշկական կենտրոնում գտնվել, Միքայել Ադամյանն արձագանքեց. «Ես հրահանգ ունեմ հարցերի չպատասխանել»։ ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ թեմայի շուրջ փոխանցեցին. «Չենք կարող ասել»։

Նարեկ Կիրակոսյան

kotayk

Լրահոս