7 Մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո արդեն մի քանի օր մամուլում լուրեր են շրջանառվում կառույցում տիրող խառն իրավիճակի մասին։

Մեր տեղեկություններով ԱԱԾ մի խումբ պաշտոնյաներ արդեն ազատման դիմումներ են գրել։ Շրջանառվում են այն լուրերը, որ  հրաժարական է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ էր նշանակվել այդ պաշտոնին` արժանանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահությանը։

Չի բացառվում, որ Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվի ԱԱԾ տնօրենի  պաշտոնին, քանի որ ԱԱԾ ներկայիս աշխատալաոճը կրկին չի բավարարում ՀՀ վարչապետին։

Հավելենք, որ ավելի վաղ թերթերը գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է ու հրահանգել՝ ամեն գնով հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։

Սպասենք դեպքերի զարգացմանը, քանի որ կրկին կադրային ջարդ է սպասվում:

kotayk

Լրահոս