9 Սեպտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք:

Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հավառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,-ասել է Հայրապետյանը:
Պաշտոնյան նշել է, որ մինչև տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն:

Տուգանված ԱԳԼՃԿ-ների շարքում են, օրինակ, «Հովան-Լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը և եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:

Տուգանվածների թվում է նաեւ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:

Նախարարության պաշտոնական կայքում ներկայացված եւ 2017թ. ստուգման ենթակա օբյեկտների ցանկում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի լեոն» գազալցակայանները ներառված չեն»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս