5 Փետրվարի, 2019

«Նրանց կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Բոլոր նախանշված ընթացակարգերը, որոնք նաև դուք եք անցնում, անցնելուց հետո նրանց հայտը բավարարվել է, և Հաջիևն իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան: Այցն ուղղված է զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն :Մեզ համար սա բնական գործընթաց է, որովհետև օրական տասնյակ լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ` հավատարմագրման համար»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ հայկական կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը ինչ-որ ձևով սահմանափակելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է. «Հենց նոր հարցազրույց տվեցի ադրբեջանական Թուրան գործակալության լրագրող Շահին Հաջիևին, ով գտնվում է Երևանում: Հուսամ, որ ինչպես խոստացել է, խոսքերի ու մտքի աղավաղում չի լինի»:

kotayk

Լրահոս