13 Օգոստոսի, 2019
 Hraparak.am-ը գրում է
 Մարտական դիրքը լքած 19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Նա ապրում է հոր, մոր եւ եղբոր հետ, անապահով ընտանիքից Է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Արայիկի մորը տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ իմացել է որդու մասին լուրը, հայրն էլ երեկ մեկնել է Ղարաբաղ. «Շատ նորմալ, կազմակերպված երիտասարդ ա եղել, հետաքրքասեր էր ընդհանուր առօրյայի հետ կապված։ Մայրն էլ վատառողջ կին էր, երբ տեղեկացավ նման բան է կատարվել, տեղափոխել ենք Եղեգնաձորի հիվանդանոց։ Այցելել եմ ընտանիքին, հորը չեմ հանդիպել, մեկնել էր Ղարաբաղ, եղբոր հետ, պապիկի հետ եմ զրուցել»։

Ըստ համայնքապետի՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ Արայիկը մառախուղի պատճառով է հայտնվել թշնամու սահմանում։ Ըստ նրա՝ 10 օր առաջ էր արձակուրդ եկել, երբեք չի դժգոհել ծառայությունից․ «Պրոբլեմներ չի եղել, գյուղում տարածված լուրեր չեն եղել, որ էրեխուն նեղություն են տվել»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

kotayk

Լրահոս