6 Ապրիլի, 2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների  միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է  ստորագրել:

Նշենք, որ, թեև նախկինում պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարդագրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգևատրումներ տրվելու, Միրզոյանի՝ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգևատրման չափը նշված չէ:

Հիշեցնենք, որ պարգևատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին:

Այս կարգադրությամբ  պատգամավորները պարգևատրվել էին դրույքի 30%-ի չափով:

 

kotayk

Լրահոս