4 Դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: 

Mnews.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքից առաջադրված պատգամավորի թեկնածու Հրանտ Մադաթյանը։

Գեղարքունիքի մարզի բնակչությունը,հատկապես Սևանի տարածաշրջանի բնակիչները  շատ լավ են ճանաչում, քանզի նա ծնվել ու մեծացել է Ծովագյուղում, ապրել ու աշխատել է իրեն ընտրող մարդկանց կողքին, նաև՝ քաջածանոթ է մարզի հիմնախնդիրներին։ Այժմ նա պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին`կիսատ մնացած ծրագրերը շարունակելու և նոր ծրագրեր իրագործելու համար: Աժ պատգամավորի թեկնածուն խոսեց քարոզարշավի ընթացքի, նախընտրական ծրագրերի, առաջնային լուծում պահանջող խնդիրների և այլ հարցերի շուրջ:

«Մարդ, ում պաշտոնը, մանդատը երբեք չփոխեց, Մադաթյանը մշտապես եղել և մնում է ժողովրդի հոգսով ապրող, պարզ, հասանելի անձնավորություն։Գնահատում են Մադաթյանին՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես բարերար», -այսպես են նկարագրում Սևանում պատգամավորի թեկնածուին:

-Պարո′ն Մադաթյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի  մեկնարկը նախընտրական թիվ 8 ընտրատարածքում, Ձեր ընտրազանգվածը ո՞ր սոցիալական շերտն եք համարում՝ մեծամասնությամբ:

-Քարոզարշավի ընթացքը դրական եմ գնահատում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ` իր ծրագրերով, իր գծած ճանապարհով քարոզարշավ է իրականացնում:Բազմաթիվ հանդիպումներ եմ կազմակերպում ողջ մարզով, ներկայանալու խնդիր չունեմ,ինձ բոլորը ճանաչում են, ընտրողը լավ գիտի ում պետք է տա իր քվեն,այնուամենայիվ ունենում եմ  հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ քննարկելով և ներկայացնելով ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կետերը:Միշտ զգացել եմ գեղարքունիքցիների ուժը իմ թիկունքում, ժողովրդի վստահության քվեն մեծ պատասխանատվություն է, և միջոց իր ժողովրդին ծառայելու համար։

 ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ ժողովուրդն իրեն կընտրի, քանի որ տարիներ շարունակ եղել է նրա կողքին: Ավելին. «Եթե վստահ չլինեմ, ինչպե՞ս կառաջադրվեմ: Ամեն մարդ իր թեկնածությունն առաջադրում է վստահություն ունենալով, որ հաղթելու է: Ես էլ նույնը` վստահ եմ, որ անպայման հաղթելու եմ»,- իր խոսքում նշեց Մադաթյանը։

-Ըստ շրջանառվող լուրերի`  նախկին գործելաոճը շարունակվում է. որոշ ուժեր ընտրակաշառք են առաջարկում կամ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ձայներ հավաքել: Նման տեղեկություններ ունե՞ք:

-Այդ առումով, Գեղարքունիքի  մարզն ունի դրական տեղաշարժ`դեպի ավելի քաղաքակիրթ քարոզչական աշխատանք իրականցնելը:

– Որո՞նք են եղել պատգամավոր եղած տարիներին Ձեր կողմից առաջ քաշած ու լուծում ստացած խնդիրները։

– Այնքան բազմաթիվ են ,որ ամբողջը թվարկել հնարավոր չէ։Իմ աշխատանքի շնորհիվ է,որ անընդմեջ ընտրվում եմ,պատվախնդրություննս այնքան մեծ է ,որ պարզ ճակատով կանգնում եմ իմ մարզի բնակչության առջև, ներկայացնում իմ հետագա ծրագրերը։ Խնդիրները նույնն են՝ ինչը մնացյալ բոլոր համայնքներում՝ սկսած սոցիալական խնդիրներից, վերջացրած կոմունալ բազմաթիվ խնդիրներով։ Եթե ես ասեմ, որ միայնակ ի զորու եմ լուծել բոլոր այդ խնդիրները, իհարկե, ազնիվ չի լինի։ Այն, ինչը ենթադրում է օրենսդրական լուծում, մենք դա անում ենք մեր խմբակցության միջոցով՝ օրենքի ուժով բարձրացնելով այդ հարցերը։ Մնացյալ հարցերը, ես որպես պատգամավոր եւ քաղաքացի, իմ հնարավորությունների սահմաններում, փորձում եմ լինել օգտակար։Բազմազավակ հայր եմ ու իմ առաջնային գերխնդիրը երիտասարդության մասին հոգ տանելն է,բազմաթիվ ուսանողների ուսման վճարների հարց է լուծվել։Պետք է օգնենք այսօր մեր երեխաներին,որպեսզի լավ ուսում ստանան,մեր վաղվա օրն են,ապագան․․․  

-Պարոն Մադաթյան խոսենք հանդիպումերից բնակչության հետ։

-Հանդիպումներս, ինչպես նշեցի, ողջ մարզով փորձում եմ հասցնել հանդիպել բնակիչներին ,քանի որ քարոզարշավը շատ կարճ է, ժամանակը՝ 12 օր։ Այսօր  Ճամբարակում էի, նախ այցելեցի Բարգավաճ Հայաստան կուսակցության Ճամբարակի տարածքային գրասենյակ, որտեղ ջերմ ընդունելություն էին կազմակերպել կուսակից ընկերներս, ապա միասին քայլեցինք քաղաքում և ճեպազրույցներ ունեցա բնակիչների հետ։ Իսկ ահա օրվա երկրորդ կեսին  հրավեր ստացավ մասնակցելու Գարդմանի շրջանից տեղահանված հայերի՝ մի շարք հայկական գյուղերում (Գետիկ, Անտառամեջ, Աղբերք և այլն) վերաբնակեցման 30 ամյակին նվիրված միջոցառմանը։ Հուզիչ և հագեցած օրվա ավարտին՝ միջոցառումից հետո, առիթ ունեցա շփվել ժողովրդի հետ, լսել նրանց խնդիրների, լուծումների մասին ։

Ի՞նչ հարցեր եք քննարկում , նոր ծրագրեր առաջարկում։Բնակիչները ի՞նչ հույսեր են կապում Ձեր քաղաքական թիմի հետ։

– Հանդիպումներս բազմաբնույթ են ,անհանգստացնող հարցեր են ՝հարկերի թեթևացման,կրթական բարեփոխումների, գյուղատնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի: Բնակիչները  մեծ հույսեր են կապում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, և պատրաստ են ամեն կերպ աջակցել մեր քաղաքական թիմին։ Քաջատեղյակ եմ յուրաքանչյուր համայնքի խնդրին և տարիների ընթացքում փորձել եմ  հնարավորինս թեթևացնել հոգսերը:Բնակիչները ևս կիսվում են իրենց կարծիքներով,  հուզող հարցերով,օրինակ Վարսեր գյուղում խնդրեցին  օգնել գյուղատնտեսական կարևոր նշանակություն ունեցող տեխնիկա ձեռք բերելու հարցում:

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այսօր ՀՀ հարկային օրենսդրությունը, առհասարակ, տնտեսական քաղաքականությունը նպաստում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում:

-Մենք պետք է երկու խնդիր միմյանցից հստակ տարանջատենք՝ օրենքները և դրանց կիրառումը։ Մեր որեւէ օրենքում գրված չէ, որ այս կամ այն տնտեսվարողի հանդեպ հարկային ոչ ադեկվատ վարչարարություն պիտի արվի, էլ չեմ խոսում ստվերային բազմաթիվ այլ «հաստատված» խաղի արատավոր կանոնների մասին։ ԲՀԿ ծրագրային առաջնահերթ հիմնադրույթ ՓՄՁ-ներին պետք է ազատել հարկերից։ ՓՄՁ ոլորտում գործում են շուրջ 75 հազար տնտեսվարող սուբյեկտներ և շուրջ 350 հազար աշխատողներ՝ առանց գյուղատնտեսության ոլորտի: Հետևաբար պետությունը մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ազատի հարկերից:
Շրջանառության հարկման ենթակա շեմը 2019 թ. հունվարի 1-ից ոչ միայն չպետք է իջեցվի 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված է գործող հարկային օրենսգրքով, այլև 2020 թ. հունվարի 1-ից պետք է սահմանվի 150 մլն. դրամ: Առաջիկա 3 տարիների ընթացքում ամբողջական փաստաթղթավորման համակարգի պայմաններում պետք է անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին:

-Ո՞վ է Ձեր ընտրողը:

– Ես երբեք ամպագորգոռ բաներ չեմ ասել: Բնականաբար, ես գնում եմ հաղթելու, որը իմ և իմ ընտրողների ու նաև՝ չընտրողների գործունեության արդյունքը կլինի:Մեր էլեկտորատն այն ՀՀ քաղաքացին է, ով կիսում է Գագիկ Ծառուկյանի, և մեր ծրագրերը և՝ բոլորս միասին փորձելու ենք փոխել այս գաղջ իրականությունը:Ցավոք, երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ երբ հանդիպում ես քաղաքացիների հետ, ուզում ես ներկայացնել առաջնային քայլերը, նրանք անմիջապես դիմում են իրենց սոցիալ – տնտեսական,աշխատատեղերի բացակայության, ֆինանսական, բանկային խնդիրներով: Առավելապես ցավալի է, որ այսօր ոչ միայն գործազուրկ մարդիկ ունեն նման խնդիրներ, այլև, ովքեր աշխատում են, սակայն չեն կարողանում լուծել իրենց հիմնահարցերը: Իսկ այդ խնդիրներին առկա ամբողջությամբ տիրապետում եմ և դրանց մի մասի կրողն եմ …

-Եվ վերջին մի հարց՝ ո՞րն է կյանքում ձեր կարգախոսը։ Ինչպե՞ս եք դուք ապրում։

–  Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն  ասել է«Հարստությունը, որ ես կուտակել եմ իմ աշխատանքի շնորհիվ, ես ինձ հետ տանել չեմ կարող։ Եւ այն, ինչ ես կարող եմ ինձ հետ տանել՝ դա սիրո եւ մարդասիրության հետ կապված հիշողություններն են»։ Ես այդպես էլ ապրում եմ։

– Եվ վերջում Ձեր կոչըՁեր ընտրողներին։

-Սիրելի՛ գեղարքունիքցիներ, ցանկանում եմ, որ գնաք ընտրության ձեր իսկ  խղճի թելադրանքով, այլ ո՛չ ուղղորդված:

Mnews.am

 

kotayk

Լրահոս