16 Ապրիլի, 2018

Վահրամ Բաղդասարյանն այսօր հրավիրված ճեպազրույցներին հայտարարեց, թե չի կարծում, որ վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունները կարող են ընդդիմադիրների գործողություններով խաթարվել:

«Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայանա, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե բողոքի մասնակիցների նպատակը վաղը ԱԺ շենքի մուտքերն արգելափակելն է, ի՞նչ մարտավարություն ունի իշխանությունը, ինչպես պետք է մուտք գործեն պատգամավորները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց` ինչպես բոլոր օրերին: «Մեր աշխատանքային ժամին պետք է գանք ԱԺ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»,-ասաց նա և նշեց, որ եթե ցուցարարները հայտնվեն իրենց ճանապարհին, ապա ինքը կժպտա, կբացատրի և մուտք կգործի:

«Իրենք են կոչ անում, որ բռնություն չլինի, խաղաղ երթ, խաղաղ ցույց, ուստի ինչպես մենք, այնպես էլ մյուսները հանգիստ կմտնեն շենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության նպատակներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Իրենց նպատակն է, որ մենք տեղի տանք, և իրենք իշխանության գան ոչ սահմանադրական ճանապարհով»:

 

 

kotayk

Լրահոս