21 Փետրվարի, 2019
Պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել է հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է վճարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու հարցին:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակվում է և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին:

Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը և ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց. «Թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը: Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որևէ բան չեմ պայմանավորվել»:

kotayk

Լրահոս