20 Մայիսի, 2021

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի Վրաստանի հետ երկու երկրների ազատ առևտուրը, բայց դրա համար Երևանի քաղաքական կամքն է պետք։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում, որը հեռարձակվել է Ադրբեջանի նախագահի YouTube-ի ալիքում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։ Ասեմ ավելին՝ այդ համաձայնագրի կնքումը հնարավոր է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ Հիմա պակասում է հայկական կողմի քաղաքական կամքը»,-հայտարարեց Ալիևը։

Նա կարծում է, որ խաղաղ լուծման հասնելու դեպքում հաջորդ քայլը կարող է  լինել ազատ առևտուրը հարավկովկասյան երեք երկրների միջև։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կարող է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստանին՝ հիշեցնելով, որ այդպես եղել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։

kotayk

Լրահոս