19 Սեպտեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաեւ կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը եւս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլոր պատգամավորները կհամալրեն այս խումբը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս