27 Հուլիսի, 2020
Այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է  Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին Արկադի Փելեշյանը:

«Աշոտն ունի մեկ եղբայր, երկուսն էլ զինվորական են: Աշոտը ամուսնացել էր, բայց դեռ երեխաներ չունի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

 

kotayk

Լրահոս