11 Մայիսի, 2020
Մենք վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան» վավերացնելուն:

«Դեմիրճյան փողոցի մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր, բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Այնտեղ կան դրույթներ, որոնք հույս են տալիս, թե Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց վտանգ է պարունակում, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հակադարձեց, ասելով, որ կոնվենցիան մանկապղծության դեմ է, որը կանխելու է մանկապղծությունը Հայաստանում և հետևաբար «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվերակելու համաձայնագրին:

Աղբյուրը՝ yerevan.today

kotayk

Լրահոս