16 Դեկտեմբերի, 2020

Պն շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քիչ առաջ անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը փորձեց մուտք գործել ՊՆ շենքի բակ, սակայն ուժայինները թույլ չտվեցին:

Նշվում է, որ որոշ ծնողների թույլ է տրվել մտնել ՊՆ շենք՝ հանդիպման: Դրսում գտնվող ծնողներին դեռ հայտնի չէ, թե ներսում ծնողներն ում հետ են հանդիպում և սպասում են նրանց դուրս գալուն:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական անգամ հավաքվել են ՊՆ շենքի մոտ: Նրանք այնտեղ են մի քանի խմբով: Մի մասը գլխավոր դարպասների մոտ է, մի մասը հսկիչ անցագրային կետի մոտ, մյուս մասն էլ վարչական շենքի տարածքում: Ծնողները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարարի հետ և տեղեկություն երեխաների մասին:

Mamul.am

kotayk

Լրահոս