13 Ապրիլի, 2020

Դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի 17-ին ժամը 13:00-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում հանդես էին գալու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ:

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության պատճառով չներկայացավ նշված նիստին:
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը: Այդպիսով՝ նիստը մոտ մեկ ամիս է հետաձգվում է:
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը հնարավոր է, որ ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի, նա քթի պլաստիկ վիրահատության էր ենթարկվել:

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ դրանք արհեստական ձգձգումներ են. ինքը հասկացել է, որ միջնորդությունը մերժելու հիմքեր չունի, Քոչարյանի գործը ջուր է և որ դա հետագայում վատ կանդրադառնա իր վրա և հրաժարվել է այս գործի քննությունից:

Hayeli.am-ի տեղեկություններով ՝ նա փաստի առաջ է կանգնեցրել իշխանություններին, քանի որ ոչ մի դատավոր հանձն չի առնում վերոնշյալ գործը:

 

kotayk

Լրահոս