Անդրադառնալով գյուղում կատարվող ստուգումներին, մեր հավաստի աղբյուրը պնդում է, որ ստուգումները այլ դրդապատճառներ ունեն: Արագածոտնի մարզպետը իրեն դուր չեկած գյուղապետերի անօրինական գործերը սկսել է ջրի երես հանել: Ի դեպ, մարզպետ Դավիթ Գևորգյանը իր բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հյուրերին պատիվ էր տալիս Ղազարավանի գյուղապետին պատկանող ռեստորանում: Վերջինս մարզպետի հակակրանքին արժանացել է այն բանից հետո, երբ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, որը Դավիթ Գևորգյանի մտերիմն է, մերժել է վաճառել Աշտարակի կենտրոնում գտնվող իր սեփական բիլիարդանոցը:
Չար լեզուներն ասում են, որ բիլիարդանոցի վրա աչք է ունեցել ոչ միայն Աշտարակի քաղաքապետը,այլ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Երբ վերջինիս չի հաջողվել ձեռք գցել գյուղապետին պատկանող բիլիարդանոցը, մոռանալով ռեստորանում իր անվճար կերուխումների մասին, իրավապահներին ցույց է տվել Ղազարավանի տեղը:
Իսկ այստեղ ցանկության դեպքում շատ բան կարելի է ջրի երես հանել՝սկսած հողերի անօրինական վաճառքից վերջացրած ազգուտակին համայնքապետարանում աշխատանք տալով:
Blic.am