18 Օգոստոսի, 2021
Ադրբեջանցիները կրակում են ոչ միայն այն գյուղերի ուղղությամբ, որոնք հունիսի 20-ին ընտրել են պարտության դեմքին, այլ նաեւ այն գյուղերի, այն եզակի գյուղերի, որոնք նիկոլ են մերժել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե առանձին վերցրած գյուղերի եւ քաղաքների, այլ մեկ ղեկավարի տեսքով, որն այսօր պարտության դեմք ունի։

Ինչ հարց ուզում եք քննարկեք, ինչ հարց ուզում եք բարձրացրեք, ինչ ծրագիր ուզում եք իրականացրեք, միևնույնն է, մենք շարունակելու ենք պարտվել, քանի որ աշխարհին ներկյանում ենք, աշխարհի, այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ կանգնում ենք պարտված եւ խիստ վախեցած մարդու դեմքով։

Հիշեք, մենք շարունակելու ենք պարտվել ու պարտվել, կորցնել ու կորցնել, քանի աշխարհի առաջ կանգնում ենք այդ դեմքով։

Այդ դեմքը ոչ միայն չի կարող արժանապատիվ խաղաղություն ստանալ, այլ նաեւ ամոթալի խաղաղություն խնդրել։

Ուշքի եկեք ու սա հասկացեք»,-գրել է Գեղամ Նազարյանը։

 

kotayk

Լրահոս