13 Ապրիլի, 2020

 Առաջարկվում է Հայաստանում դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման ժամկետը եւս 4 ամսով երկարացնել: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստում «դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս առաջարկը բխում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունից:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

kotayk

Լրահոս