2 Օգոստոսի, 2018
«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:» Վ.Վ . Վերեսարև

Մարդկային հոգեբանությունը հարյուրամյակներ շարունակ համարվում է ամենամեծ առեղծվածը: Գիտնականները պնդում են, որ ըստ մարդու որոշ հոգեբանական առանձնահատկությունների հնարավոր է կանխատեսել նրա վարքն այս կամ այն իրավիճակում: Ժամանակ առ ժամանակ սկսում են խոսակցություններ շրջանառվել այն մասին,որ առհասարակ Հայաստանի հոգեբուժարաններում հիվանդներին պահում են իրենց կամքին հակառակ, յուրացնում թոշակները, նրանց նկատմամբ բռնություն կիրառում և այլն: Թե ինչպիսին է վիճակը Սևանի հոգեբուժարանում և առկա են արդյո՞ք նման խնդիրներ` փորձեցինք պարզել հենց հաստատության ներսում` զրուցելով բուժանձնակազմի և հնարավորության սահմաններում` հիվանդերի հետ:

12380323_759521704181222_14491162_n

  Ի սկզբանե կարելի է նշել այն փաստը, որ հոգեբուժարան մտնելիս առաջինը աչք   ծակեց թե՛  բակի, և թե՛ առհասարակ հիվանդասենյակների, իդեալական մաքրությունը, ինչի մասին  նույնը ասել չես կարող շատ ու շատ բուժ. հաստատությունների դեպքում: Հանդիպման  առիթը բաց չթողնելով, հիվանդների հարազատներից նույնպես հետաքրքրվեցինք  հիվանդների և նրանց վերաբերող յուրաքանչյուր խնդրի շուրջ, սակայն, բացի տնօրենին  ուղղված շնորհակալական խոսքերից այլ դժգոհություն չլսեցինք: Նաև հատկանշական է  այն փաստը, որ հոգեբուժարանում գրեթե  ամեն պայման ստեղծված էր, որպեսզի  դրսևորվի արվետասեր հիվադների մտքերը աշխատանքի տեսքով:
Զրուցեցինք նաև բուժանձնակազմի և հիվանդների հետ անմիջական շփում ունեցող բժիշկների հետ, ովքեր փաստերով պատասխանեցին, որ գոհ են և՛ ստեղծված աշխատանքային պայմաններից, և՛ իրենց տնօրեն Գագիկ Կարապետյանից` առկա տնտեսական դժվար պայամաններում իրենց հաստատությունը կայուն պահելու և հիվանդների նկատմամբ հարգալից, ուշադիր վերաբերմունք ցուցաբերելու համար:

12348656_759521644181228_1936231791_n

Նշենք, որ   Գագիկ  Կարապետյանը «Սևան»-ի հուգեբուժարանը  ղեկավարում է արդեն քսան տարի: Գագիկ Կարապետյանը մեզ հետ  զրույցում նշեց, որ հոգեբուժարանում բազմաթիվ խնդիրներ կային,  բայց այսօր դրանք անցյալում են մնացել:

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել Ձեր ներկայացրած` կարելի է ասել անմխիթար վիճակում գտնվող կլինիկան, այսօր խելքի բերել:
-Թիմային և  սրտացավ վերաբերմունքի շնորհիվ, այսօր փառք Աստծո ունենք այն, ինչ տեսնում եք: Եվ դեռ շարունակում ենք մեր հիվանդների համար անել ամեն հնարավոր բան` ինչը ի շահ իրենց կծառայի: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես ենք վերաբերում մեր հիվանդներին, ապա մենք նրանցից ամեն մեկին յուրովի վերաբերմունք ենք ցուցաբերում, փորձում ենք ամեն մեկի սրտով գնալ, հասկանալով, որ նրանց կյանքի արդեն իսկ գունավոր էջերը որոշակիորեն խամրել են, այս դժվարին օրերին մենք պետք է կարեկցական և քաջալերող վերաբերմունքով հանդես գանք և փորձենք վերակենդանացնել գունապնակի օգնությամբ՝  հնարավորինս սիրով եւ ջերմությամբ շրջապատել նրանց:

12387941_759521637514562_1941485707_nԵթե  համեմատական անցկացնենք նախորդ  տարիների հետ,  ապա պայմանները շատ ծանր  էին` չկար գազ,  էլեկտրոէներգիա, ջեռուցում,  հիվանդասենյակները,  բնականաբար ցուրտ էին,  մի խոսքով իսկապես անմխիթար  պայմաններ  էին…»,-ասում է Գագիկ Կարապետյանը: Տնօրենը նշում է, որ հիվանդների համար անում են  հնարավոր  ամեն ինչ, որպեսզի նրանց կյանքի այդ  դժվարին օրերը մի  փոքր հետաքրքիր անցնի:
Մեզ հաջողվեց զրուցել նաև հիվանդների  հարազատների հետ,  ովքեր նշում էին, որ շատ գոհ  են հոգեբուժարանի տնօրինությունից և մասնավորապես պարոն Կարապետյանից: Նկատեցինք, որ  տեսակցությունները սովորաբար տեղի են ունենում գրեթե ամեն օր և հիվանդի հարազատները կարող են այցելել առանց որեւէ ժամային սահմանափակման:

« Երբ գալիս ենք մեր հիվանդներին տեսնելու, նրանք միշտ պատրաստակամ են ընդունում մեզ, որքան հնարավոր է կոկիկ հագնված: Սնունդի մասին կարող եմ ասել, որ մեր հիվանդներին շատ է դուր գալիս, համեղ են պատրաստում: Օրվա տարբեր ժամերին ցանկացած հարցով կարողանում ենք մոտենալ գլխավոր բժշկին, բարեհամբույր մարդ է և մշտապես պատասխանում է մեզ հուզող հարցերին: Ինչ ասենք, երևի իրենց ճակատագիրն է»,-ասում էր հիվանդի բարեկամներից մեկը:
Հարազատները պատմում են, որ բոլոր հիվանդներին Գագիկ Կարպետյանը ճանաչում է անձամբ,- «Մեկին կիթառ է նվիրել, մյուսին մեկ այլ երաժշտական գործիք, և այլն: Հիվանդները նրան շատ են սիրում և երևի այդքան մարդկային վերաբերմունքի շնորհիվ է հիվանդների սերն ու հարգանքը իր նկատմամբ»:
 Գագիկ Կարապետյանն էլ նշում է, որ այս տարիների    ընթացքում յուրաքանչյուր հիվանդի հետ կապվել է  հոգեպես:«Սովորել` դառնալու բժիշկ. կոչվում է սովորել` լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղ12380032_759521610847898_1636254250_nծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ,  կարելի է համարել ժամանակակից կյանքի  առաջնորդներից: Բավարար չէ լինել բժիշկ,  պետք է նաև  լավ հոգեբան: Մասնավորեցնելով  մեր բնագավառը, կնշեմ, որ բոլոր իմ  հիվանդներին ճանաչում եմ, գիտեմ, ով ինչ  առանձանհատկություն ունի, բայց մեծ կամք ու  հավասարակշռություն է պետք, նրանց հետ  շփվելու  համար: Այնպես պետք է անես,որ  նրանք չվիրավորվեն,  հավատան ու վստահեն  քեզ: Մենք մեր գործին    պատասխանատվությամբ ենք մոտենում, եւ  փորձում ենք  բոլոր հարցերի պատասխանը  տալ միայն մեր  աշխատանքով: Բժշկի առաջին  պարտականությունն է` չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը: Հնարավոր չէ բուժել մարմինը` չբուժելով հոգին»,- եզրափակում է պարոն Կարապետյանը:

Mnews.am

kotayk

Լրահոս