mnews

17 Մայիսի, 2019

«ՀՔԾ-ի պաշտոնական նամակի պատասխանը, որքան ես տեղյակ եմ, դեռ չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Կարծում եմ՝ դրա հետ է կապված հապաղումը, որ որեւէ բան դեռ չի ասում»:

Քրիստինե Պողոսյանն ասաց՝ դա իր անձնական կարծիքն է, սակայն, ամեն դեպքում, էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվեր:

Այնուհետեւ դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի: Այն բոլոր մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրանք Գագիկ Ծառուկյանի լավը չեն ցանկանում:

Ես վստահ եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն ունի սեր, հարգանք ու համակրանք ժողովրդի որոշ մասի մոտ, դա ամենեւին կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ, այլ նրա բիզնես գործունեության հետ: Լրիվ բարիդրացիական եւ բարեկամական ասում եմ, որ նա շատ ճիշտ կաներ, որ շարունակեր զբաղվել հենց իր գործով: Ես իր փոխարեն լինեի, կգնայի կյանքը վայելելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս