24 Փետրվարի, 2021
Այսօր, փետրվարի 24-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 63-ամյա Կարապետ Ավագյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փետրվարի 22-ին ժամը 22։50-ի սահմաններում «Գլխի ձախակողմյան հարականջի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում, և ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում։  Ոստիկանությունը պարզում է՝ որտեղ, ինչ պայմաններում և ինչ հանգամանքներում է Կ․ Ավագյանը վնասվածքներ ստացել։

kotayk

Լրահոս