21 Դեկտեմբերի, 2020

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելու միջադեպին․

«Ես բնութագրեմ նրան՝ դուք հետեւություններ արեք, Առուշ Առուշանյանն իմ ճանաչած ամենաերիտասարդ, ամենահայրենասեր, ամենանվիրված պետական պաշտոնյան է՝ ընտրված բարձր թվերով։ Ասեմ Ձեզ ավելին՝ ես իրեն չեմ ճանաչել, ճանաչել եմ, երբ տեղափոխվել եմ մարզ, եւ հատկապես վերջին ամիսներին շատ ավելի մոտիկից ճանաչեցի։ Առուշն այն տղան է, որին ես բառացիորեն համոզել եմ, որ առաջնագիծ չգնա, որովհետեւ խնդիրներ կլինեն, թիկունքային լուրջ աշխատանքներ ունենք, փորձել եմ համոզել։ Իր պատասխանը եղել է կտրուկ եւ միանշանակ՝ պարոն մարզպետ, կներեք, առաջինը ես պետք է այնտեղ լինեմ։ Մենք իրոք լիքը խնդիրներ ունեինք, չնայած ի պատիվ իր աշխատակազմի, այդ խնդիրները լուծվեցին։ Այդպիսին էին նաեւ մյուս համայնքի ղեկավարները»:

kotayk

Լրահոս