10 Հունիսի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ թեպետ ընդհանուր առմամբ ՀՀ ողջ տարածքում հակահամաճարակային կանոնները պահպանվում են, սակայն դեռ այդ հարցում ցանկալի արդյունք չկա:

«Այսօրվա միայն առաջին կեսին՝ 15:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հանրապետության ողջ տարածքում 1800 քաղաքացու տուգանել են դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար: Այս թիվը ես ասում եմ ցավով, որովհետև մեր նպատակը չէ որևէ մեկին տուգանելը: Մեր խնդիրն է այս ձևով հստակ ուղերձ հղել, որ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը գնալով ավելի խստանալու է: Մեր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիներն իրենք պահպանեն այդ կանոնները ոչ թե տուգանվելու վախից, այլ այն գիտակցմամբ, որ սրանով առաջին հերթին պահպանում են իրենց և իրենց հարազատների առողջությունը, և ՀՀ հարյուրավոր և հազարավոր այլ քաղաքացիների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կոչով դիմեց նաև տեղական ինքնակառավարման մամինների ներկայացուցիչներին. «Կոչ եմ անում ՏԻՄ ներկայացուցիչներին, որ հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություններին իրենք իրենց համայնքներում կատարեն բացատրական աշխատանքներ և ամեն ինչ անեն, որ տեղի չունենա հակամաճարակային կանոնների խախտում այդ դեպքերում»:

kotayk

Լրահոս