14 Օգոստոսի, 2021

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 4 տուժած հոսպիտալացվել են։

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտաօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

kotayk

Լրահոս