17 Սեպտեմբերի, 2019
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում սեպտեմբերի 10-ին նախատեսված էր միջոցառում՝ նվիրված գյուղի մանկապարտեզի վերաբացմանը և գյուղի 191-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, իսկ նրան շրջապատել են մարզի գրեթե բոլոր գյուղերի գյուղապետերը:
Աննկատ չի մնացել, թե մարզպետին ինչպես են կրկնկակոխ հետևում ու նրա հանդեպ հատուկ ուշադրություն դրսևորում հատկապես Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը և նրա աներձագը՝ Օհանավանի գյուղապետ Էդգար Հայրապետյանը:
 

Չնայած ցուցաբերվող բացառիկ վերաբերմունքին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը դժգոհ է մնացել մանկապարտեզի վերանորոգումից, ինչը, ի դեպ, իրականացվել է բարերարների միջոցներով: Մարզպետը բարձրաձայն արտահայտել է իր դժգոհությունը, ինչը անսահման անհանգստացրել է առանց այն էլ մարզպետի ներկայությունից լարված Օհանավանի ներկաներին:

Ամբողջ միջոցառման ընթացքում Դավիթ Գևորգյանի անվտանգությունն ապահովել են նրա մամուլի պատասխանատուն և Օհանավանի մանկապարտեզի տնօրենը: Նրանք հենց մարզպետի ցուցումով մարդկանց հրահանգել են միայն հեռվից հետևել նրան և չմոտենալ: Վերջում Դավիթ Գևորգյանը հեռացել է ծառայողական մեքենայով, բայց մինչև նստելը սպասել է, որ թիկնապահները իր առջև բացեն մեքենայի դուռը:

 

kotayk

Լրահոս