1 Փետրվարի, 2017

Արարատի մարզից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը, ընդհանուր թվով 13 հոգի Արարատի մարզից դիմում են ներկայացրել «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետականի շարքերը լքելուց հետո Արարատի մարզում սկսվել են պաշտոնանկություններ, ինչպես  նաեւ կուսակցությունը լքելու որոշումներ: Հրաժարական տված մարզպետը Աբրահամյանի թիմակիցն է, իսկ Կարինե Պողոսյանը` մորաքրոջ աղջիկը: Արդեն հայտնի է, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով Ծառուկյանի փեսան է, ռեյտինգայինով կառաջադրվի Ծառուկյան դաշինքի կողմից այդ մարզում:

kotayk

Լրահոս