29 Մայիսի, 2021

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Վեդի քաղաքի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Այգավան գյուղի բնակիչ, 45-ամյա Արտակ Ղուկասյանի վարած Mercedes GL-350 մակնիշի E 659 TH 123 RUS համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիամ Հովսեփյանի վարած Nissan Murano մակնիշի 55 SM 544 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Էրիկ Պետրոսյանը, Այգավան գյուղի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Խաչատրյանը և Nissan-ի վարորդ Մ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Գուրգեն Ասատրյանը, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է դեռևս անհայտ վարորդի կողմից ԳԱԶ-32212 մակնիշի մարդատար «Գազելով» Mercedes-ի ու Nissan-ի վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Աղբյուրի տեղեկություններով, վարորդներից Մ. Հովսեփյանը աշխատում է «Ֆիլիպ Մորիս» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Ա. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ գծային բաժնում, կոչումով կապիտան է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս