23 Մայիսի, 2019
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
kotayk

Լրահոս