11 Հունիսի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 10-21-ը ներառյալ:
2. Գարիկ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը»,- ասված է որոշման մեջ:

kotayk

Լրահոս